Անվճար վերապատրաստում և աշխատանքի հնարավորություն արցախահայերի համար
Արհեստ․am-ն առաջարկում է անվճար վերապատրաստման ծրագիր արցախահայերի համար։
Ծրագիրը նախատեսում է գործնական հմտություններ փոխանցել արհեստագործության ոլորտում, ինչը հնարավորություն կտա շուկա մուտք գործել և աշխատանք ունենալ։
Մենք առաջարկում ենք հետևյալ դասընթացները՝
– Եռակցում․
– Էլեկտրիկների պատրաստում․
– Արևային վահանակների տեղադրում և մոնտաժում․
– Արևային վահանակների վաճառքի մասնագետների պատրաստում․
– Գիպսաստվարաթղթի տեղադրում։
Դիմել կարող են 15 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները՝ անկախ սեռից։
Բաց մի՛ թողեք հնարավորությունը՝ ձեռք բերելու նոր հմտություններ և սկսելու ձեր կարիերայի ուղին։
Շտապեք գրանցվել ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ կամ զանգահարե՛ք 099 89 75 65։
