TIG եռակցման դասընթաց՝ 2-րդ մակարդակ

TIG եռակցման դասընթաց՝ 2-րդ մակարդակ

AMD0

About this course

TIG եռակցումը սովորաբար օգտագործվում է չժանգոտվող պողպատի, ալյումինի, պղնձի և այլ գունավոր մետաղների եռակցման համար: TIG եռակցումը նախընտրելի է այնպիսի աշխատանքների համար, որտեղ արտաքին տեսքը և եռակցման որակը կարևոր է։ Հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքների արդյունաբերության, ճարտարապետական մետաղագործության, մեքենաշինությունը և գեղարվեստական մետաղագործությունը:

TIG Արգոն գազով եռակցման ուսումնական ծրագիրի 2-րդ մակարդակ նախատեսված է նրանց համար, ովքեր արդեն տիրապետում են Արգոն գազով եռակցման ուսումնական ծրագիրի 1-ին մակարդակին

TIG Արգոն գազով եռակցման 2-րդ մակարդակի ուսումնական ծրագիր

Տեսական մաս
1. Անվտանգության կանոներ եռակցման ժամանակ,
2. Եռակցման մեթոդներ և տեխնիկա,
3. Եռակցման նյութերի հատկությունները,
4. Այրիչների շահագործման սկզբունքներն ու տեսակները,
5. Արգոնային եռակցման սարքավորումների միացման կանոններ,
6. Եռակցման եղանակները և ընտրության սկզբունքները,
7. Ակտիվ և իներտ գազեր,
8. Գլանների դասավորությունը և պահանջները,
9. Լուծիչների ընտրության մեթոդներ:

Գործնական դասընթաց
Եռակցում՝ ակոսով մետաղական թիթեղների միջև, 1G 2G 3G 4G դիրքեր․
– Հարթ դիրքեր (1G),
– Հորիզոնական դիրք (2G),
– Ուղղահայաց դիրք (3G),
– Վերևի դիրք (4G)։

Եռակցման ուսուցումը կատարվում է ածխածնային պողպատի վրա
Եռակցման գործնական ուսուցման երկրորդ մակարդակում 2 մետաղական թիթեղներ ակոս արված դրվում են կողք կողքի։ Եռակցման գործնական ուսուցումը կատարվում է 10 մմ հաստություն ունեցող մետաղական թիթեղների վրա։ Թիթեղների միջև հեռավորությունը 2.5մմ։ Եռակցման համար բացված ակոսները՝ 27-30 աստիճան։
Օգտագործելով ակոսային եռակցում, եռակցողները կարող են հասնել ավելի ուժեղ և արդյունավետ եռակցման՝ դարձնելով այն նախընտրելի մեթոդ բազմաթիվ արդյունաբերական և արտադրական ծրագրերի համար:

Տևողություն
8 օր / 2.5 ժամ

Դասընթացի արժեքը՝ 460,000 դրամ