TIG եռակցման դասընթաց՝ 1-ին մակարդակ

TIG եռակցման դասընթաց՝ 1-ին մակարդակ

AMD0

About this course

Մետաղների եռակցման գործընթացը տեղի է ունենում՝ էլեկտրական աղեղը տաքացնելով արգոն գազի օգնությամբ։ Արգոնը իներտ գազ է, որի հիմնական նպատակը մետաղների պաշտպանությունն է թթվածնի ազդեցությունից: Եռակցման ժամանակ օգտագործվող հոսանքը կարող է լինել և հաստատուն, և փոփոխական:

TIG եռակցումը սովորաբար օգտագործվում է չժանգոտվող պողպատի, ալյումինի, պղնձի և այլ գունավոր մետաղների եռակցման համար: TIG եռակցումը նախընտրելի է այնպիսի աշխատանքների համար, որտեղ արտաքին տեսքը և եռակցման որակը կարևոր է։ Հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքների արդյունաբերությունը, ճարտարապետական մետաղագործությունը, մեքենաշինությունը և գեղարվեստական մետաղագործությունը:

TIG Արգոն գազով եռակցման ուսումնական ծրագիրի 1-ին մակարդակը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են զրոյից տիրապետել մասնագիտությանը:

TIG Արգոն գազով եռակցման 1-ին մակարդակի ուսումնական ծրագիր

Տեսական մաս
1. Անվտանգության կանոններ եռակցման ժամանակ,
2. Եռակցման մեթոդներ և տեխնիկա,
3. Եռակցման նյութերի հատկությունները,
4. Այրիչների շահագործման սկզբունքներն ու տեսակները,
5. Արգոնային եռակցման սարքավորումների միացման կանոններ,
6. Եռակցման եղանակները և ընտրության սկզբունքները,
7. Ակտիվ և իներտ գազեր,
8. Գլանների դասավորությունը և պահանջները,
9. Լուծիչների ընտրության մեթոդներ։

Գործնական դասընթաց
Անկյունային եռակցում, 1F 2F 3F 4F դիրքեր․
– Հարթ դիրքեր (1F),
– Հորիզոնական դիրք (2F),
– Ուղղահայաց դիրք (3F),
– Վերևի դիրք (4F)։

Եռակցման ուսուցումը կատարվում է ածխածնային պողպատի վրա
Եռակցման գործնական ուսուցման 1-ին մակարդակում 2 մետաղական թիթեղներ դրվում են միմյանց վրա այնպես, որ առաջանա 90 աստիճան անկյուն։ Եռակցումը կատարվում է անկյան վրա 4 դիրքերով։ Եռակցման գործնական ուսուցումը կատարվում է 6մմ հաստություն ունեցող մետաղական թիթեղների վրա։

Տևողություն
8 օր / 2.5 ժամ

Դասընթացի արժեքը՝ 440,000 դրամ