Արևային վահանակների տեղադրման, սպասարկման դասընթաց

Արևային վահանակների տեղադրման, սպասարկման դասընթաց

AMD0
Reviews:

About this course

ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Օրեցօր ավելի պահանջված են դառնում արևային ֆոտվոլտային համակարգերի տեղադրման մասնագետները։ Առաջիկա դասընթացում ուսանողներին մանրամասն կներկայացվեն բոլոր այն մասնագիտական նրբությունները, որոնք անհրաժեշտ են ֆոտովոլտային համակարգ տեղադրող մասնագետին։

Դասընթացում ներկայացվում են էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման տեսական սկզբունքները, գործնական կիրառության հնարավորությունները, դիտարկվում են ժամանակակից տեխնոլոգիաների առանձնահատկությունները:

Դասընթացի ընթացքում կուսուցանվեն Ֆոտովոլտային մոդուլների միացման էլեկտրական սխեմայի կառուցում, ֆոտովոլտային կայանի տեղակայման, կոնստրուկցիայի և միացման դետալների ընտրություն, ցանցային արևային ֆոտովոլտային կայանի նախագծում, էլ․վահանների հավաքում, էլեկտրական համակարգերի հաշվարկ և տեղադրում: Մասնակիցները կսովորեն ճգշգրիտ բաշխումներ իրականացնել թե հողային ծածկույթին, թե տանիքին, կսովորեն փոխակերպիչների հետ աշխատել, գծային և մուտքային ամբողջական  հաշվարկ և միացումներ իրականացնել:

Դասընթացը  պարունակում է տեղեկատու նյութեր, տեսական և գործնական լուծումներ արևային էներգետիկայի վերաբերյալ, որը կարող է օգտագործվել նախագծման, ինչպես նաև պրակտիկ աշխատանքներում։ Դասընթացից հետո լավագույնները կլրացնեն ոլորտում թափուր աշխատատեղերը և իրենց ներդրումը կունենան արևային էներգիայի զարգացման և տարածման գործընթացում։

Տեսական

  1. Արեգակնային էներգիայի բնութագրերը
  2. Արեգակի ճառագայթման սպեկտրը և Երկրի ջերմային ռեժիմը
  3. Արեգակի կոորդինատային անկյունները
  4. Ճառագայթումը Երկրի մակերևույթին
  5. Ճառագայթային էներգիայի չափումները
  6. Ուղիղ ճառագայթումը թեք հարթության վրա
  7. Ցրված և գումարային ճառագայթումը թեք հարթության վրա
  8. Ընդունող մակերևույթի կողմնորոշումը
  9. Արեգակի էներգիայի օգտագործման ոլորտները
  10. Արեգակի էներգիայի ընդունման մեթոդները և սարքերը
  11. Ճառագայթահարումը Հայաստանի պայմաններում
  12. Արևային կայանի տեսակները` ցանցին միացված (on-grid), ցանցից անջատ (off-grid), հիբրիդ, դրանց առավելություններն ու թերությունները
  13. Փոխակերպիչներ և Ֆոտովոլտային վահանակներ, տեղեկություն դրանց տեխնիկական տվյալների մասին
  14. Ցանցային արևային ֆոտովոլտային կայանի էներգաարդյունավետության գնահատումը «HELIOSCOPE» և «PV syst» ծրագրային փաթեթների միջոցով
  15. Հողանցման համակարգ և ընդհանուր մանրամասները

Գործնական

  1. Ֆոտովոլտային մոդուլների միացման էլեկտրական սխեմայի կառուցում
  2. Հաստատուն հոսանքի մալուխների և սարքավորումների ընտրության հաշվարկ
  3. Ֆոտովոլտային կայանի սարքավորումների` վահանակների տեղադրման, հաստատուն հոսանքի մալուխների և լարատարների անցկացման եղանակները
  4. Փոփոխական հոսանքի մալուխի ընտրության, լարման շեղման և լարման անկման հաշվարկ
  5. Փոփոխական հոսանքի համակարգի միացման էլեկտրական ընդհանուր սխեմայի կառուցում
  6. Ֆոտովոլտային կայանի տեղակայման, կոնստրուկցիայի և միացման դետալների ընտրություն
  7. Ցանցային արևային ֆոտովոլտային կայանի նախագծում
  8. Նյութերի և սարքավորումների մասնագրի կազմում

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: