Էլեկտրիկների պատրաստման դասընթաց
AMD0About this course

ԷԼԵԿՏՐԻԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱԸՆԹԱՑ
Դասընթացն ընդգրկում է հաստատուն և փոփոխական հոսանքի, միաֆազ և եռաֆազ հոսանքի էլեկտրական և մագնիսական շղթաների տեսությունը և հաշվարկի մեթոդները, ինչպես նաև տրանսֆորմատորների, էլեկտրահաղորդագծերի, էլեկտրական ապարատների կառուցվածքի ուսումնասիրությունը և դրանց օգտագործման բնագավառները:
Դասընթացում բերված խնդիրների լուծման օրինակները կնպաստեն ավելի խորը յուրացմանն ու ծրագրով նախատեսված հաշվեգրաֆիկական աշխատանքների ինքնուրույն կատարմանը: Տեսական հարցերի և խնդիրների լուծումների ինքնուրույն յուրացման համար կտրվեն անհատական առաջադրանքներ:
Գործնական դասերի ընթացքում կուսուցանվեն էլեկտրամատակարարման մոնտաժում, էլ. վահանների հավաքում, ինչպես նաև՝ էլ. մոնտաժման մասնագիտական նրբությունները։ Մասնակիցներն ինքնուրույն կհավաքեն թե եռաֆազ 380 Վոլտ էլ․ վահաններ, թե 220 Վոլտ էլ. վահաններ։
1. ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՍԱՆՔԻ ՇՂԹԱՆԵՐ
- Ընդհանուր դրույթներ
- Հաստատուն հոսանքի պարզագույն շղթա
- Կիրխհոֆի օրենքները
- Օհմի ընդհանրացված օրենքը
- Էներգիայի և հզորության արտահայտությունները հաստատուն հոսանքի շղթաներում
- էլեկտրական շղթաների համարժեք ձևափոխությունները
- Հաստատուն հոսանքի շղթաների հաշվման օրինակներ
2. ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ՇՂԹԱՆԵՐ
- Ընդհանուր դրույթներ
- Էլեկտրական շղթայի տարրերը փոփոխական հոսանքի դեպքում
- Ռեզիստիվ տարրը սինուսոիդական հոսանքի շղթայում
- Ինդուկտիվ տարրը սինուսոիդական հոսանքի շղթայում
- Ունակային տարրը սինուսոիդական հոսանքի շղթայում
- Ռեզիստիվ, ինդուկտիվ և ունակային տարրերի զուգահեռ միացումով շղթա
- Դիմադրությունների և հաղորդականությունների կապը
- Էներգետիկական երևույթները փոփոխական հոսանքի շղթաներում
- Սինուսոիդական հոսանքի շղթաների հաշվարկի օրինակներ
3. ԵՌԱՖԱԶ ՇՂԹԱՆԵՐ
- Ընդհանուր դրույթներ
- Աստղաձև միացված եռաֆազ շղթաներ
- Աստղաձև միացված ոչ սիմետրիկ եռաֆազ շղթաներ
- Եռանկյունաձև միացված եռաֆազ շղթաներ
- Հզորության արտահայտությունները եռաֆազ շղթայում
- Աստղաձև և եռանկյունաձև միացումների համեմատական բնութագիրը
- Եռաֆազ շղթաների հաշվարկը
4. ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐ
- Տրանսֆորմատորների դերն ու նշանակությունը
- Միաֆազ տրանսֆորմատորի կառուցվածքը
- Տրանսֆորմատորի պարապ ընթացքի ռեժիմը
- Տրանսֆորմատորի կարճ միացման ռեժիմը
- Եռաֆազ տրանսֆորմատորներ
- Ավտոտրանսֆորմատորներ
- Եռակցման տրանսֆորմատորներ
- Լարման չափման տրանսֆորմատոր
- Հոսանքի չափման տրանսֆորմատոր
5․ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
- էլեկտրական ցանցերի և սարքավորումների անվանական լարումները
- Օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծերի հիմնական տարրերը և դրանց ընդհանուր բնութագիրը
- Օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծերի հաղորդալարերի նյութը, դրանց կառուցվածքը և ստանդարտային կտրվածքները
- Օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծերի կտրվածքների ընտրություն
- Մինչեվ 1 կվ լարման օդային մեկուսացված էլեկտրահաղորդման գծեր (ՕԳՄ)
– Առավելությունները
– Հենարանները և դրանց նյութերը
– Հենարանների տառային նշանակումները
– Գծային ամրանները
– Եզրաչափերը, փոխհատումները և մոտեցումները - էլեկտրական էներգիայի որակը և լարման կարգավորումը էլեկտրական ցանցերում
- Լարման կարգավորման եղանակները և միջոցները էլեկտրական ցանցերում
- Հզորության և էներգիայի կորուստները էլեկտրական ցանցերում
6․ ՑԱԾՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ
- Ավտոմատներ
- Ապահովիչներ
Members
Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.