«Արհեստ Էյ Էմ»-ը 2023թ․ հունիսի 1-ից մեկնարկեց էլեկտրաաղեղային եռակցման դասընթացներ գերմանական “Siemens Energy” ընկերության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների հետ։
Դասընթացների ընդհանուր տևողությունը 24 օր է.
– 1-ին մակարդակ. Անկյունային եռակցում (Fillet Welds in Plate) 1F,2F,3F,4F:
– 2-րդ մակարդակ. Եռակցում մետաղական թիթեղների միջև (Groove Welds in Plate) 1G,2G,3G,4G:
– 3-րդ մակարդակ. Խողովակների եռակցում (Groove Welds in Pipe) 6G – բազմակի դիրք։
«Արհեստ Էյ Էմ»-ը ներգրավում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունեն երկար տարիների հարուստ փորձառություն նման աշխատանքների իրականացման ոլորտում: