Մենք փնտրում ենք դասընթացավարներ՝ «Էլեկտրիկների պատրաստում», «Գիպսաստվարաթղթի տեղադրում», «Արևային վահանակների տեղադրում» դասընթացների վարման համար

Արհեստ.am-ը սկսում է նոր դասընթացների շարք՝ «Էլեկտրիկների պատրաստում», «Գիպսաստվարաթղթի տեղադրում, մոնտաժում», «Արևային վահանակների տեղադրում մոնտաժում»։

Մենք փնտրում ենք դասընթացավարներ՝ վերոնշյալ դասընթացների դասավանդումն անցկացնելու համար։

1. Մենք փնտրում ենք փորձառու էլեկտրիկների, ովքեր պատրաստ են ուսուցանել և մենթորություն իրականացնել:

Դիմել կարող են այն անձիք, ովքեր ունեն՝
– նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ոլորտում,
– տեսական և գործնական գիտելիքներ,
– ցանկանում են դասավանդել,
– մասնագիտական հավաստագրումը ցանկալի է։

Մեր առավելությունները
Արհեստ.am-ում բարձր է գնահատվում գիտելիքն ու հմտությունները հաջորդ սերնդին փոխանցելու կարևորությունը:
– Ուսուցման ճկուն գրաֆիկ։ Դուք կարող եք համատեղել աշխատանքը մեզ մոտ դասավանդելու հետ։ Դասավանդման ժամանակացույցը համապատասխանեցվում է դասընթացավարի գրաֆիկին։
– Սեփական հմտությունների զարգացում։ Ուսուցանելով, Դուք միաժամանակ հնարավորություն եք ունենում մասնագիտական աճ ունենալ, զարգացնել սեփական հմտությունները։

Ինչպես դիմել
Միացեք մեզ՝ էլեկտրատեխնիկայի բնագավառում փոփոխություններ անելու, էլեկտրիկների հաջորդ սերնդին կրթելու համար։
Դիմելու համար լրացրեք կարճ հարցում այս հղումով կամ զանգահարե՛ք 099 89 75 65։

 

 


2․ Արհեստ.am-ը փնտրում է գիպսաստվարաթղթի տեղադրմամբ զբաղվող հմուտ մասնագետների, ովքեր պատրաստ են կիսել իրենց փորձը։

Գիպսաստվարաթղթի տեղադրման ուսուցումը հնարավորություն է տալիս ոչ միայն փոխանցելու ձեր հմտությունները, այլև նպաստելու շինարարության ոլորտի աճին և զարգացմանը: Մեզ մոտ դասավանդելով, դուք կարևոր ներդրում կունենաք ոլորտի ապագան կառուցելու գործում՝ ապահովելով որակյալ վարպետության պահպանումն ու փոխանցումը։

Մեր պահանջները
Դիմել կարող են անձինք, ովքեր՝
– ունեն նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ոլորտում
– տեսական և գործնական գիտելիքներ
– պատրաստ են կիսվել փորձով
– մասնագիտական հավաստագրումը ցանկալի է։

Ինչպես դիմել
Միացե՛ք մեզ և օգնե՛ք վարպետացնել արհեստավորների հաջորդ սերնդին:
Դիմելու համար լրացրեք կարճ հարցում այս հղումով կամ զանգահարե՛ք 099 89 75 65։

 

 


3․ Արհեստ․am-ը փնտրում է դասընթացավարների՝ «Արևային վահանակների մոնտաժում, տեղադրում» մասնագիտական ուղղությամբ դասավանդելու համար։

Պարտականություններ
Ուսումնական ծրագրի մշակում։ Մշակել և կատարելագործել ուսումնական նյութերն ու ծրագրերը` դրանք արդիականացնելով և համապատասխանեցնելով ոլորտի չափանիշներին։
Դասընթացների անցկացում։  Իրականացնել արևային վահանակների տեղադրման և մոնտաժման վերաբերյալ սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ, ներառյալ՝ տեսություն, գործնական ուսուցում, անվտանգության ընթացակարգեր։
Մենթորություն։ Տրամադրել ուղղորդում և աջակցություն ուսանողներին վերապատրաստման ծրագրի ընթացքում՝ տրամադրելով փորձի վրա հիմնված գործնական ուսուցում։

Մեր պահանջները
Դիմել կարող են անձինք, ովքեր՝
– ունեն նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ոլորտում
– տեսական և գործնական գիտելիքներ
– պատրաստ են կիսվել փորձով
– մասնագիտական հավաստագրումը ցանկալի է։

Մեր առավելությունները
Մեզ միանալով՝
– կապահովեք մասնագիտական աճ և առաջընթաց,
– կընդլայնեք ազդեցության շրջանակը՝ կիսելով Ձեր փորձը երիտասարդ սերնդի հետ։

Ինչպես դիմել
Ուրախ ենք, որ պատրաստ եք կատարել Ձեր կարիերայի հաջորդ կարևոր քայլը։
Դիմելու համար լրացրեք կարճ հարցում այս հղումով կամ զանգահարե՛ք 099 89 75 65։