Հմտությունների զարգացում էներգաարդյունավետ շինարարության ոլորտում
Արհեստ․am-ը սիրով հրավիրում է ներկա գտնվելու «Հմտությունների զարգացում էներգաարդյունավետ շինարարության ոլորտում» խորագրով հանդիպում-քննարկմանը։
Հանդիպման նպատակն է քարտեզագրել ոլորտում առկա հմտությունների բացը և ըստ գործատուների կարիքների՝ կազմել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան վերապատրաստման ծրագիր՝ աշխատակիցների և ոլորտ մուտք գործող անձանց համար։
Հանդիպմանը կարող են մասնակցել Էներգարադյունավետության, շինարարության և վերանորոգման, վերականգնվող էներգիայի ոլորտի ներկայացուցիչները, ղեկավարներ, աշխատակիցներ կանայք և երիտասարդներ։
Ամսաթիվ՝ 04․04․2024
Ժամ՝ 11․00-13․00
Գտնվելու վայր՝ Էլիտ Պլազա Բիզնես Կենտրոն, Խորենացի 15
Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ․․․
Սիրով կսպասենք
Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) RECONOMY ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից։